ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ «ԹԱՆԳԱՐԱՆ»

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ «ԹԱՆԳԱՐԱՆ»

2019-03-13T17:23:05+00:00 March 13th, 2019|Լրահոս|

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վարերիկ Նազարեթյանի ուղեկցությամբ մի խումբ զբոսավարներ այցելել են Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Նարեկ Դավթյանի սեփական հարկի տակ գտնվող ազգագրական «թանգարան»՝ ծանոթացել  հավաքածուին:

Ինքնատիպ «թանգարան»-ում ներկայացված են արծաթե գոտիներ, կճուճներ, թանկարժեք արդուզարդ, կշեռքներ, ինքնաեռներ, սայլերի մասեր, սկուտեղներ, թեյնիկներ, դաշույններ և այլն: Զբոսավարները հետաքրքրությամբ ծանոթացել են հավաքածուին՝ խոստանալով  հաջորդ անգամ այցելել զբոսաշրջիկների հետ:

Հ. Գ.  Ազգագրության թանգարան բացելու Ն. Դավթյանի նախաձեռնությանը դեռ անցյալ տարի արձանագքել էր ՊՈԱԿ-ի տնօրինությունը՝ պատրաստակամություն  հայտնելով աջակցել թանգարանի ստեղծման, հավաքածուն թանգարանային  ցուցադրության  պատշաճ  վիճակի  բերելու հարցերում: