ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՈՒ ԳՈԲԵԼԵՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՈՒ ԳՈԲԵԼԵՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

2019-05-02T15:58:40+00:00 April 19th, 2019|Լրահոս|

«Գառնի» պատմամաշակութային արգելոց-թանգարանի այցելուները այսօր ոչ միայն հուշարձանի գեղեկցությամբ, այլև՝  Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքներով էին հիանում: Դեպի տաճար տանող ճեմուղու երկու հատվածներում՝ 17 ստենդերի վրա օրվա խորհրդին     «Գյուղական լանդշաֆտներ»-ին համահունչ նկարչական աշխատանքներ են ցուցադրվել:

7-ից 14 տարեկան դպրոցականների վրձնած կտավներում՝ արև, բնություն ու գյուղական միջավայր է:

Գեղարվեստի դպրոցի սաներից մի քանիսն էլ հենց տեղում գոբելեն են գործել: Նախաձեռնությունը հետաքրքրել է հատկապես օտարերկրացի այցելուներին: Իրանի Իսլամական հանրապետությունից ժամանակ զբոսաշրջիկներից մի քանիսը միացել են դպրոցականներին: