ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2019-05-16T16:19:28+00:00 April 19th, 2019|Արարատ, Կոտայք, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների նախաձեռնությամբ միջոցառումներ են անցկացվել հանրակրթական դպրոցներում ու մարզերի հուշարձանների տարածքներում:

Մասնավորապես Արարատի մարզի Վանաշեն համայնքի միջնակարգ դպրոցում ճանաչողական բաց դասի թեման մարզի առավել հայտնի հուշարձաններն են եղել: Մ/ծ պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը խոսել է «Խոսրովի պետական անտառ» արգելոցի տարածքում հաշվառված` «Աղջոց վանք», «Բայբուրդ», «Իմիրզեկ», «Մանկուք», «Կաքավաբերդ», «Գլան», «Զիմի»,«Գյոլասոր» հուշարձանների մասին:

Տիկին Դալլաքյանը պատմել  է Խոսրովի անտառի ստեղծման, Կարմիր գրքում ներառված  բուսատեսակների, կենդանիների, ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների մասին: Բաց դասը ուղեկցվել է հուշարձանների լուսապատկերային  ցուցադրությամբ:

Հուշարձանների պահպանության ու դրանց հանդեպ հոգատար վերաբերմունքի մասին խոսել է մ/ծ պետ Ռոման Կարապետյանը՝ դպրոցականներին հորդորելով ոչ միայն չվնասել, այլև՝ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել մեր պատմամշակութային ժառանգության պահպանությանը:

Կոտայքի  մարզում էլ միջոցառումների մեկնարկը տրվել է Ֆանտան  համայնքի  միջնակարգ դպրոցից: Բարձր դասարանների աշակերտները չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին մասնակցել են Երկրորդ Աշխարհամարտի, Արցախյան  ազատամարտի ու ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի  հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքներում կազմակերպված սանիտարական  մաքրման ու բարեկարգման աշխատանքներին: