ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2019-05-02T15:57:38+00:00 April 19th, 2019|Կոտայք, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ,  Հրազդանի երկրագիտական թանգարանում, ապրիլի 18-ին ցուցահանդես է բացվել:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված  ցուցահանդեսում ներկայացվել  են ֆրանկոֆոն  երկրների հուշարձանները պատկերող 52 նկարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների լուսանկարներ:

Միջոցառմանը մասնակից Հրզադանի հանրակրթական թիվ 1 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը ներկայացրել է զեկույց՝  աշխարհի լավագույն 11 քանդակների, այդ թվում նաև՝ Գաֆեսջյան հավաքածուի մի աշխատանքի մասին:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 26-ը: