ՋՐԱՌԱՏՈՒՄ 10 ԽԱՉՔԱՐ Է ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ

ՋՐԱՌԱՏՈՒՄ 10 ԽԱՉՔԱՐ Է ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԵԼ

2019-06-24T13:26:01+00:00 June 11th, 2019|Կոտայք, Լրահոս|

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Ստեփան Կոտանյանի,  Հրազդան քաղաքի կրթության, մշակույթի  և  սպորտի  բաժնի աշխատակիցների  և «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ՊՄՊ  Կոտայքի  մազային  ծառայության  համագործակցությամբ՝ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի  շրջանակում՝  համայնքի եկեղեցու, ենթակայությամբ  գրանցված  գերեզմանոցի  տարածքներում մաքրվել, կանգնեցվել և ամրակայվել  է  թվով  10  միջնադարյան  խաչքար /դրանցից  4-ը՝  նորահայտ/:

Տարածքն ամբողջությամբ  հետազոտված  չէ, դեռևս կան խոնարհված  խաչքարեր: Պայմանավորվածություն  է  ձեռք  բերվել  շարունակել  աշխատանքները  նաև  առաջիկա  ամիսներին: