ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ

ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ

2013-03-11T15:55:09+00:00 11/03/2013|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի տնօրինությունը գրավոր դիմել է Հայաստանի Հանրապետության մարզպետներին, իսկ ՊՄՊ մարզային ծառայությունների պետերը` համայնքների ղեկավարներին` խնդրելով ապահովել տեղի ունեցող նիստերին մարզային ծառայությունների պատասխանատուների մասնակցությունը: Հատկապես, երբ կքննարկվեն անշարժ հուշարձանների եւ դրանց տարածքների պահպանությանն առնչվող հարցեր: Մարզային ծառայությունների պատասխանատուները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում, հողահատկացումներին կամ հուշարձաններին վերաբերող հիմնախնդիրների առիթով հիմնավորումներ եւ առաջարկություններ ներկայացնելու:

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների հետ փոխկապակցված գործակցությունը միայն կարող է բացառել հողահատկացումների դեպքում հնարավոր սխալները:

Նշենք, որ Շիրակի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզպետարաններն արդեն արձագանքնել են առաջարկին: Պատասխան գրություններում մասնավորապես նշել են, որ ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նպատակով, համապատասխան միջոցներ ձեռնարկելու եւ վերահսկողություն ապահովելու համար, պատրաստ են համագործակցել ՊՈԱԿ-ի մարզային ՊՄՊ ծառայության հետ: