ԳԱՌՆԻՈՒՄ ԿՆՇՎԻ ՎԱՐԴԱՎԱՌԸ

ԳԱՌՆԻՈՒՄ ԿՆՇՎԻ ՎԱՐԴԱՎԱՌԸ

2019-07-26T10:46:57+00:00 July 25th, 2019|Լրահոս|

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 28-ին: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  ավանդույթի համաձայն, Վարդավառը գեղեցիկ ու հետաքրքիր կտոնեն:

«Արորդիների Ուխտ» կազմակերպությունը մեր հայրենակիցներին ու Հայաստանը տեսնելու եկած օտարերկրացի հյուրերին հուլիսի 28-ին, ժամը 13-ին հրավիրում է մասնակցելու այդ գեղեցիկ միջոցառմանը:

Վարդավառը իր հեթանոսական ակունքներն ունի, այն նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Ավանդույթի համաձայն տոնի օրը սիրահարները միմյանց սիրո խոսքեր են շշնջում ու վարդաջուր ցողում միմյանց վրա, նաև՝ վարդեր նվիրում: Ավանդույթը չի խախտվի նաև այս տարի: Ընդունված է, որ վարդաջրով ցողվելը հաջողություն է բերում:

«Արորդիների Ուխտ»-ը խոստանում է, որ միջոցառման մշակութային մասը ոչ պակաս գեղեցիկ կլինի: Կատարումներով հանդես կգան՝ Գառնի համայնքի  մշակույթի տան երգ ու պարի համույթի սաները, «Հայկազուն» համույթը, Գրիգոր Համբարյանը և Արսեն Համբարյանը: