ՎԱՀԱԳՆԻ ԾՆՆԴԻ /ՆԱՎԱՍԱՐԴԻ/ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՆԴԻ /ՆԱՎԱՍԱՐԴԻ/ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Գառնի» պատմամշակութային արգելոց -թանգարանի տարածքն օրերս վերածվել էր ժողովրդական տոնախմբության անցկացման միջավայրի: Հայոց հեթանոսական Վահագն Աստծո ծննդյան տոնին (ավանդական Նավասարդ) նվիրված միջոցառման նախաձեռնողները «Արորդիների Ուխտ» և «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպություններն էին: Տոնախմբությանը մասնակից տարբեր տարիքի շուրջ հինգ հարյուր այցելուներին ներկայացվեց օրվա խորհուրդը, կատարվեց քրմական ծես: Արգելոց-թանգարանի տարածքում, ավանդույթի համաձայն, տնկվեց ծիրանենի: Այս տարվա միջոցառումներին հայկական ավանդական ուտեստների ցուցացադրությամբ միացել էր նաև «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը: Միջոցառման ավարտին մասնակիցները, ներառյալ զբոսաշրջիկները / շուրջ 80 մարդ/ բազմերանգ ժապավեններով մասնակցեցին ծառզարդարի: