ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ Մ․ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ Մ․ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

2019-10-17T14:03:24+00:00 October 17th, 2019|Երեվան, Լրահոս|

Մայրաքաղաքի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի սաները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, օրերս այցելել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քանդակագործության արհեստանոց։

Կրթահամալիրի աշակերտների հետ միասին նրանք մասնակցել են  քանդակագործության դասընթացին: Քանդակագործ Վիգեն Ավետիսի՝  հետաքրքիր մատուցմամբ ներկայացվել է քանդակի տեխնիկան և դպրոցականներին  ցույց են տվել արդեն պատրաստված քանդակներ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ՝ Օֆելյա Ղուբաթյանի և Նարինե  Ղահրամանյանի ուղեկցությամբ ս․թ․ հոկտեմբերի 16-ին  էլ՝  թիվ 14 հատուկ դպրոցի սաները եղել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի խեցեգործության արհեստանոցում։ Նրանց ներկայացվել է կավագործության հետաքրքիր <<տեխնիկան>>, որից հետո կրթահամալիրի սաների հետ համատեղ թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտները կավից առարկաներ են  պատրաստել: