ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ «ՊՈԼԻԳՈՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ «ՊՈԼԻԳՈՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:59:55+00:00 13/04/2013|Սյունիք, Լրահոս|

Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Պոլիգոն » հնավայրի /պետ. ցուցիչ 8.13-21/ տարածքում քանդող տեխնիկայի օգտագործմամբ, խաթարվել է հողի արտաքին շերտը: ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության տեղեկացմամբ, տարածքից հրել-հեռացրել են քարերը, վերացրել անհարթություններն ու մեքենայի համար դարձրել անցանելի: Հողի խաթարված շերտն ունի 4 մ լայնություն եւ 7 մ երկարություն: Հողահարթեցման աշխատանքներն իրականացվել են հնավայրի մեջ մտնող եւ 8.13-21.1.3 պետ. ցուցիչով հաշվառված փորածո նշաններ ունեցող մեծ քարաբեկորի հարեւանությամբ:

Հուշարձանն ունի նոր ձեւաչափով հաստատված պահպանական գոտի / 51.0 հա տարածքով/: ՊՄՊ մարզային ծառայությունն ահազանգել է Սյունիքի մարզի դատախազություն, տեղեկացրել նաեւ մարզպետարան: