ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

«Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» և Երևանի «Ռուսական Արվեստի թանգարանի» համատեղ կազմակերպած «Համագործակցության ժառանգությունը։ Ավանդույթներ ապագայի համար» ԱՊՀ միջպետական երկարամյա ծրագրի շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան էին այցելել ԱՊՀ երկրներից ժամանած ծրագրի մասնակիցները:

Նրանք ծանոթացել են արգելոց-թանգարանի  ցուցադրությանը,  էքսկուրսավորի ուղեկցությամբ  շրջել  Զվարթնոց  տաճարի  տարածքում։

Այնուհետև  պարային բեմադրություններով հյուրերին ներկայացել  է «Վարք hայոց» ավանդական երգի-պարի  խումբը: Հայկական շուրջ պարին միացել են նաև  ծրագրի մասնակիցները, արգելոց-թանգարան այցելած  մյուս  այցելուները։

ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած  թանգարանային ոլորտի ներկայացուցիչները  արգելոց-թանգարանից հեռացել են հայկական մշակույթի, երգ ու պարի մասին ստացած վառ տպավորություններով։ Այցի ավարտին շնորհակալություն հայտնելով հայ գործընկերներին ասել են, որ իրենց հուշերում գեղեցիկ հիշողություններ կմնան։