ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ

2013-04-25T15:55:49+00:00 25/04/2013|Լրահոս|

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ` Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը , ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապան Վաչիկ Սիմոնյանը, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը` Հուշարձանների պահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի եւ մշակույթի բնագավառում անբասիր աշխատանքային գործունեության համար պարգեւատրվել են ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրերով:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Հայկ Ջառահյանը, ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ Վազգեն Կարապետյանն արժանացել են ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերի: