ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՊՐԻԼԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՊՐԻԼԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

2018-03-29T15:58:08+00:00 07/05/2013|Լոռի, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Ա. Գերյանը եւ աշխատակիցները ապրիլ ամսին եղել են մարզի Հաղպատ, Աքորի, Կաճաճկուտ, Քոբեր եւ մի շարք այլ համայնքներում: Արձանագրել են հուշարձանների պահպանվածության առկա վիճակը, կազմել առավել վտանգված հուշարձանների ցուցակը, նշել այն աշխատանքների բնույթը՝ նորոգում, ամրակայում, վերականգնում, որոնք անհրաժեշտ է իրականացնել: Համայնքների մեծ մասում պետ. ցուցակի հետ վրիպումներ և անճշտություններ չեն արձանագրվել:

ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունն առաջիկայում տեղեկատվություն կներկայացնի ՊՈԱԿ Թումանյան համայնքում տեղադրված նորահայտ հուշարձանի` զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքարի մասին:

Մեծավան գյուղի Սբ. Գեւորգ եկեղեցում ապրիլին վերսկսվել էին ամրակայման եւ վերականգնման աշխատանքները, քանի որ սրբավայրն ընդգրկված չէ ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում մ/ծ կողմից տեկեկատվությունը փոխանցվելէ Հուշարձանների պահպանության գործակալության Լոռու տարածքային մասնագետներին` համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Համապատասխան զեկուցագիր է ներկայարվել նաեւ ՊՈԱԿ : Գործակալության ներկայացուցիչների պահանջով աշխատանքները դադարեցվել են եւ ներկայում լիազոր մարմնից թույլտվություն ստանալու համար փաստաթղթերի կազմման ու ներկայացման գործընթաց է սկսվել:

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով մարզում նախանշված որոշ միջոցառումներ հետաձգվել էին, անբարենպաստ եղանակի պատճառով : Պայմանավորվածություն է ձեռք բերվել զորամասերի հրամանատների հետ դրանք առաջիկայում իրականացնելու մասին: Մարզային ծառայության կողմից հուշարձանների, դրանց պահպանական գոտիների տարածքներում իրավախախտումներ և չհամաձայնեցված այլ բնույթի աշխատանքներ չեն արձանագրվել: