ՊՄՊ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻՆ

ՊՄՊ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻՆ

2018-03-29T15:53:46+00:00 07/05/2013|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետը շուրջ երկու ամիս առաջ համապատասխան գրություններով դիմել էր Աբովյան, Արևշատ, Արբաթ, Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ, Լուսառատ, Դիմիտրով, Դալար, Մխչյան համայնքների ղեկավարներին` խնդրելով ապահովել ծառայության պատասխանատուների մասնակցությունն ավագանու նիստերին: Պատասխանը չի ուշացել եւ մարզային ծառայության ներկայացուցիչներն այսուհետ կմասնակցեն վերոնշյալ համայնքների ավագանու այն նիստերին, որոնց ընթաքցքում կքննարկվեն անշարժ հուշարձաններին առնչվող հարցերը: Նկատենք, որ համայնքների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ մարզային ծառայության պետը եւ աշխատակիցները պարզաբանումներ են տվել համայնքներում հաշվառված հուշարձանների և հատուկ պահպանվող տարածքների եւ տվյալ ոլորտներում համայնքապետերի պարտականությունների վերաբերյալ:

Գործընթացը շարունակական է եւ ՊՄՊ մարզային ծառայության պետը գրություններով կդիմի նաեւ մյուս համայնքների ղեկավարներին:

Ինչ վերաբերում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան, ապա սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մարզի 36 հուշարձանների տարածքներում: