ՀԱՏՎԵԼ ԵՆ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԵՐԸ

ՀԱՏՎԵԼ ԵՆ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԵՐԸ

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել, որ հատվել են «Գառնի» տաճարի տարածքում եղած ծառերը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը 25.03.2013 թ. համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, նշելով, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում աճեցված 17 /տասնյոթ/ դեկորատիվ ծառերը չորացել են եւ կա դրանք հատելու անհրաժեշտություն: ՊՈԱԿ-ի տնօրինությունն ավելի վաղ դիմել էր նաեւ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ` համապատասխան եզրակացության համար: Բուսաբանության ինստիտուտի պատասխանը /22.01.2013թ./ ըստ որի, ծառերը չորացել են եւ ենթակա են հատման, եւս կցվել է բնապահպանության նախարարությանը հասցեագրված գրությանը:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեղում ուսումնասիրություն է իրականացվել եւ հաշվի առնելով վերջիններիս ուսումնասիրության եզրակացությունը ու բուսաբանության ինստիտուտի պատասխանը, բնապահպանության նախարարությունը 05.04. 2013 թ. գրությամբ պատասխանել է ՊՈԱԿ-ի ղեկավարությանը, որ չի առարկում այդ ծառատեսակները հատելուն:

Միաժամանակ հայտնում ենք, որ հատված ծառերի տեղում տնկվել են նոր պտղատու ծիրանենիներ: