ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ

ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ

2013-05-17T17:04:07+00:00 17/05/2013|Լրահոս|

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և անձամբ ինքս ջերմորեն շնորհավորում ենք համակարգի աշխատողներին, նախանձախնդիր ողջ հանրությանը Թանգարանների միջազգային օրվա` մայիսի 18-ի առթիվ, մի նշանակալից իրադարձություն, որը զուգորդվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող «Թանգարանային գիշեր» զանգվածային միջոցառմամբ:

Գարնանաշունչ այս օրը բարձրացնելով համաշխարհային ընդգրկումներով տոնանշման մակարդակի` Թանգարանների միջազգային խորհուրդն ավելի քան կարևորում է ինքնին բազմաբնույթ թանգարանների անգերագնահատելի և անփոխարինելի տեղը, դերն ու նշանակությունը մարդկության կերտած կրթամշակութային արժեքների պահպանման, ցուցադրման, ժառանգման, տարածման և հանրահռչակման ասպարեզներում` ի շահ ժողովուրդների հետևողական բարգավաճման և նորանոր քաղաքակրթական ձեռքբերումների: Եվ բնավ պատահական չէ այս տարվա միջազգային տոնօրյակի կարգախոսը` «Թանգարանները` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»:

Հիշյալ հիմնախնդիրներն առավել ևս արդիական ու հրատապ են Հայաստանի համար, որն ամերիկացի մեծահամբավ գեղանկարիչ Ռոքուել Քենտը դեռ տասնամյակներ առաջ է ուղղակի անվանել «Թանգարան բաց երկնքի տակ»:

Օգտվելով բարեպատեհ առիթից` ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի թանգարանների, արգելոց-թանգարանների մասնագետներին և համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթում ենք գարնանաբույր արևշատություն, աշխատանքային երկարակեցություն և համակողմանի հարաճուն հաջողություններ:

Հարգանքներով ` Վլադիմիր Պողոսյան