Կարպետահյուս անկողնապարկերը լայն տարածում և կիրառություն են ունեցել հայ ժողովրդական մշակույթում և կենցաղում: Դրանք գործածվել են անկողինը պահելու և տեղից տեղ տեղափոխելու նպատակով։
Օժիտի պարտադիր մաս կազմելով` անկողնապարկերն ունեցել են շատ գեղեցիկ ու հարուստ հարդարանք։
Դրանք գործվել են կարպետի բոլոր տեխնիկաներով՝ երկերես, շուլալ կար, թեք և ուղիղ օղաճիտ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հավաքածուի ներկայացված անկողնապարկի չորս կողերը (երկու լայն և երկու նեղ) գործված են թեք օղաճիտ եղանակով։ Եզրերում ունի հյուսածո օղակներ անկողնապարկի բերանը կապելու ու դրա միջի պարունակությունն ամրացնելու համար։