ՊՄՊ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՏԻՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱԻՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՊՄՊ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՏԻՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱԻՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

2018-03-29T15:53:46+00:00 04/06/2013|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, ծառայության պետի տեղակալը, հուշարձանների պահապանները մայիսին շրջայցեր են կատարել Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Դվին համայնքներ, «Քաղաքատեղի Դվին» հուշարձանի տարածք: Պարզվել է, որ հուշարձանի հարակից տարածքում ծառատունկ է իրականացվել: Մարզային ծառայության պետը փաստի մասին իրազեկել է Հնաբերդի գյուղապետ Մ. Պողոսյանին: Վերջինս խոստացել է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Հունվար- մայիս ամիսներին «Քաղաքատեղի Դվին» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում պեղումներ չեն իրականացվել:

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության ու ՀՀ ԱԻ նախարարության մարզային փրկարարական վարչության հետ համագործակցության շրջանակում փրկարարները տրամադրել են տեղեկատվություն մարզի առավել վտանգավոր գոտիների /սելավներ, քարաթափումներ, սողանքներ/ մասին:

Մարզային ծառայության կողմից գրություններ են ուղարկվել Նորաշեն, Դվին, Հնաբերդ, Սայաթ-Նովա, Նիզամի, Զորակ, Դաշտավան, Հովտաշատ, Տափերական, Արալեզ, Գոռավան համայնքների ղեկավարներին, հանդիպումների ժամանակ էլ անհրաժեշտ պարզաբանումներ են տրվել համայնքներում հաշվառված հուշարձանների և հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ: Մարզի մշակութային միջոցառումներին համատեղ մասնակցությանն ու համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռ. Կարապետյանի եւ Արարատի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Մ. Կարապետյանի հանդիպման ընթացքում: