ԲԱՑ ԴԱՍ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԲԱՑ ԴԱՍ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2018-03-29T16:01:19+00:00 05/09/2013|Երեվան, Լրահոս|

«Եվրոպական մշակութային ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայությունը բաց դաս է անցկացրել մարզի Շատին և Արտաբույնք գյուղերի դպրոցականների համար` «Վարդանանց պատերազմի հետքերը Վայոց Ձորում» խորագրով: Դասախոսել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը: Ներկա են եղել հանրակրթական երկու դպրոցների աշակերտներ, համայնքի ներկայացուցիչներ: Բաց դասի ավարտին միջոցառման մշակութային մասը ասմունքով լրացրել են դպրոցականները: