ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ` ԱԲՐԱՀԱՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ` ԱԲՐԱՀԱՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

2013-11-11T15:40:57+00:00 11/11/2013|Լրահոս|

Գերաշնորհ Տեր,

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի բոլոր աշխատակիցների անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` արքության աստիճանի արժանանալու առթիվ. Ձեր երկարամյա, բոլորանվեր հոգեւոր ծառայության, անուրանալի երախտիքի, մեր նախնյաց սրբազան հավատքով տոգորված գործերի պատշաճ գնահատանքը չի կարող չառաջացնել խորին գոհունակություն:

Մաղթում եմ Ձեզ արեւշատություն, ամենայն բարիք, անսպառ ոգեղեն եռանդուժ` ի սեր քրիստոնեական բարձրագույն արժեքների վրա խարսխված եւ Ձեր գլխավորած թեմի անդուլ բարգավաճման:

Հուսով եմ եւ չեմ կասկածում, որ մեր սերտ գործակցությունը նորանոր հոգեւոր-մշակութային ձեռքբերումներ կարձանագրի բոլոր ուղղություններով մասնավորապես` հուշարձանապահպան եւ եկեղեցաշեն անդաստանում:

Հարգանքներով`
ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյան