ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

2014-04-12T13:20:30+00:00 12/04/2014|Լրահոս|

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` ապրիլի 12-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ` ծառատունկով: Երևանը մեր տունն է. մաքրենք ու մաքու՛ր պահենք մայրաքաղաքը, դա նաեւ մեր պարտականությունն է: Կարգախոսը հիմք ընդունելով`«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները վաղ առավոտից ձեռնամուխ են եղել սանիտարական մաքրման աշխատանքների: Նրանք մաքրեցին «Հաղթանակի կամուրջ», «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները, ՊՈԱԿ-ի մերձակայքը, հարակից ընդհանուր օգտագործման տարածքը:

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շնորհիվ արդեն 3-րդ տարին է ապրիլի 18-ին մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում հանրապետության հուշարձանների տարածքներում: Այս տարի նախաձեռնությունը մեկնարկել է մի փոքր ավելի շուտ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Երեւանի մարզային ծառայության աշխատակիցների ու մայրաքաղաքի տարբեր զորամասերի զինծառայողների ջանքերով, մաքրվեցին «Երկրորդ աշխարհամարտում զոհված օդաչուների», «Երկրորդ աշխարհամարտում զոհված նուբարաշենցիներին» , «Երկրորդ աշխարհամարտում զոհված քանաքեռցիներին» , «Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40 ամյակին» նվիրված եւ այլ հուշարձանների տարածքները: Նախանշված է մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնել հանրապետության 350-ից ավելի հուշարձանների տարածքում: Իսկ ապրիլի 18-ին` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը հանրակրթական դպրոցների աշակերտների ու զինծառայողների համար կանցկացվեն բաց դասեր` նվիրված մեր մշակութային ժառանգության պահպանությանը: