ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

2018-03-29T15:58:08+00:00 14/04/2014|Լոռի, Լրահոս|

Ապրիլի 12-ից Լոռու մարզում մեկնարկել են հուշարձանների տարածքներում մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Միջոցառումները կեզրափակվեն Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին: Սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել Վանաձորում, Դարպաս, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Գոգարան, Սարահարթ, Ձորագյուղ, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Կուրթան, Յադան, Դեբեդ և Դսեղ համայնքներում, որոնց մասնակցել են շուրջ 200 զինվորական և 150 դպրոցական: Մաքրվել է «Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին» հուշակոթողը, Արցախյան ազատամարտի, 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող և այլ հուշարձանների տարածքը, ծառատունկ կատարվել:

Աշխատանքների ավարտին մասնակիցներին ներկայացվել են օրվա խորհուրդը, Լոռու մարզի պատմամշակութային ժառանգությունը:
Շաբաթօրյակի մասնակիցներին հաճելի անակնկալ էր սպասում: Աշխատանքներից հետո Դսեղի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աղջիկներն իրենց պատրաստած թխվածքները հյուրասիրեցին զինծառայողներին ու դպրոցականներին:

Միջոցառումների շարքը շարունակվեց զինծառայողների ու դպրոցականների միջեւ վոլեյբոլի մրցույթով, որն ավարտվեց վերջիններիս հաղթանակով: Օրվա վերջում զինվորականները ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ եղան ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում՝ ծանոթանալով Մեծ լոռեցու կյանքին ու գործունեությանը: