ՍՅՈՒՆԻՔԻ ՈՒ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎՍ ՄԱՐՔՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՍՅՈՒՆԻՔԻ ՈՒ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎՍ ՄԱՐՔՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2014-04-23T16:02:08+00:00 23/04/2014|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ «Հիշատակի ժառանգություն» խորագրով միջոցառում էր կազմակերպվել Վահանավանք վանական համալիրի տարածքում: Կապանի արվեստի պետական քոլեջի երգչախմբի կատարմամբ հնչել են շարականներ, Կոմիտասի, Նարեկացու մշակումներով ստեղծագործություններ:

Իսկ արդեն ապրիլի 19-ին, ժամկետային զինծառայողների ու դպրոցականների մասնակցությամբ, սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել Կապանի հուշարձանների տարածքներում:

Միջոցառումներին անմասն չի մնացել նաեւ Տավուշի ՊՄՊ մարզային ծառայությունը: Դպրոցականների ու զինծառայողների, ինչպես նաեւ կամավորների աջակցությամբ մաքրվել են Իջեւան ու Բերդ քաղաքների` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների, Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տարածքները: Տավուշ, Նորաշեն, Լճկար եւ այլ համայնքներում եւս իրականացվել են մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքում նաեւ ծառատունկ է կազմակերպվել, Իջեւանի քաղաքային զբոսայգում էլ` կարուսելներ են տեղադրվել:

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետ Ռ. Մուրադյանը Բերդի պետական քոլեջում եւ վարժարանում «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ», «Իջեւանի պատմական հուշարձանները» եւ «Մետաքսի ճանապարհը Դիլիջանի տարածքով» թեմաներով բաց դասեր է անցկացրել: