ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱՌԻՆՋԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱՌԻՆՋԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ

2014-05-19T14:18:55+00:00 19/05/2014|Լրահոս|

Կոտայքի մարզի Առինջ համայնքի եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ջանքերով` մայիսի 17-ին շաբաթօրյակ անցկացվեց Առինջի գերեզմանոցի /5-20-րդ դդ. հուշարձան, պետ. ցուցիչ` 6.11. 4/ տարածքում: Միջոցառմանը մասնակցել են համայքնի պատասխանատուները, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս.Առաքելյանը, ծառայության այլ աշխատակիցներ, բնակիչներ: Հուշարձանի տարածքը մաքրվել է տնտեսական աղբից, մի մասն անվնաս այրվել է տեղում, մնացածը տեղափոխվել է աղբատար մեքենայով: Բնական դիրքից տեղաշարժված որոշ տապանաքարեր, խաչքարեր, բեկորներ մաքրվել են աղբից, տեղափոխվել ավելի հարմար եւ դիտարկելի հատված:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ա. Առաքելյանն իր խոսքում կարեւորել է հուշարձանի անխաթար պահպանությունը, գերեզմանոցի տարածքը մշտական ուշադրության կենտրոնում եւ մաքուր պահելու կարեւորությունը, իսկ համայքնի ղեկավար Գ. Սարգսյանն անդրադարձել է նոր գերեզմանոցի տարածք տրամադրելու անհրաժեշտությանը: ՊՈԱԿ-ի ղեկավարության ու համայնքի ղեկավարի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հսկողությունն ուժեղացնել հուշարձանի տարածքում նոր հուղարկավորությունները կանխելու նկատառումով:
ՊՄՊ մարզային ծառայության կողմից ներկայացվել են վերջին շրջանում կանխարգելված եւ արձանագրված իրավախախտումները, նշվել տարածքի պահպանության համար նոր մոտեցումների ընդունման անհրաժեշտությունը: Հուշարձանի տարածքը մաքրվել էր նաեւ ինչպես ապրիլի 18-ին` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, այնպես էլ` մայիսի սկզբին: