ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

«Թանգարանային գիշեր» միջազգային օրվա շրջանակում, մայիսի 17-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Արեւմտյան Հայաստանի պատմական հուշարձանները մինչեւ Առաջին աշխարհամարտը” խորագիրը կրող ցուցահանդես: Ներկայացվել են Արեւմտյան Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների մի մասը: Հուշարձանների ստվար հատվածը լուսանկարել է հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանը դեռեւս 20-րդ դարի սկզբին: Ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ հայ բեմի ականավոր կատակերգու, լուսանկարչական արվեստի գիտակ Արամ Վրույրի, լուսանկարիչ Վարդան Համբիկյանի լուսանկարներից, անհայտ լուսանկարիչների աշխատանքներ /ընդհանուր առմամբ 28 լուսանկար/: Միջազգային օրն անցկացվում է Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ու այս տարի կրում էր «Թանգարանները միավորում են մեզ» խորագիրը: