ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2014-06-10T14:45:26+00:00 10/06/2014|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի եւ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցների ջանքերով, Օրրանի ավագ խմբի /8-13 տարեկան/ 13 դպրոցականների համար «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կրթական ծրագիր իրականացվեց: «Զվարթնոց» տաճարի տարածքում երեխաների համար կազմակերպվեց էքսկուրսիա, արգելոց թանգարանում էլ ցուցադրվեցին գծագրեր, չափագրություններ, ծանոթացան տաճարի մանրակերտին: Երեխաներին ներկայացվեց մեր դարավոր մշակույթի ընտիր նմուշներ, հայոց պատմության փառավոր բազմաթիվ փառավոր էջեր:
Դպրոցականների հետաքրքրությունը ակնհայտ էր. վկան` մեր մշակույթի ու պատմության մասին նրանց հնչեցրած տարաբնույթ հարցադրումները: