Եռագույնը Աժդահակի գագաթին

Եռագույնը Աժդահակի գագաթին

2018-03-29T15:57:43+00:00 24/07/2014|Կոտայք, Լրահոս|

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով անցկացվող «100 հայրենագիտական արշավ» ծրագրի շրջանակում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը հերթական արշավն անցկացրեց: Եռագույնը ծածանվեց Աժդահակի գագաթին: Արշավին մասնակցում էր 16 դպրոցական /հիմնականում եվրոպական երկրներից/: Հետիոտն երթուղին էր` Գառնի- Վանքի լիճ-Պայտասար-Աժդահակ-Ակնա լիճ -Ակնասար-Գավառ: Արշավականները ոչ միայն հաղթահարեցին Աժդահակի գագաթը, այլև ծանոթացան երթուղու պատմաճարտարապետական հուշարձաններին, Հայաստանի բնությանն ու տեսարժան վայրերին: Հուլիսի 27-ին եռագույնը կծածանվի Գեղմաղանի գագաթին:

Այս արշավները նախավարժանքներ են օգոստոսին հայոց սրբազան Արարատ լեռը բարձրանալու համար: