Նորակոչիկների երդման արարողությունն անցկացվեց հուշարձանի տարածքում

Նորակոչիկների երդման արարողությունն անցկացվեց հուշարձանի տարածքում

2014-07-30T18:30:30+00:00 24/07/2014|Լրահոս|

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում Արագածոտնի մարզի Կարբի համայնքի Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող «Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բակում / պետ. ցուցիչ` 2.58.19/ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայողների երդման արարողություն անցկացվեց: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության և պաշտպանության նախարարության միջև համագործակցությունն ամուր հիմքերի վրա է: ՊՄՊ մարզային ծառայությունը հաճախակի նաև մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված միջոցառումներ է կազմակերպում մարզի զորամասերում, ապագա սպաներին հանրամատչելի տեղեկատվություն տալիս մեր պատմության, հուշարձանների պահպանության, հանրահռչակման վերաբերյալ: Ժամկետային զինծառայողներն իրենց հերթին նպաստում են մարզի հուշարձանների տարածքը բարեկարգ ու խնամված պահելու արժանավոր գործին: Երդման արարողությունից առաջ նշված զորամասի զինծառայողները սանիտարական մաքրման աշխատանքներ էին իրականացրել հուշարձանի տարածքում: