ԲԱՑ ԴԱՍԵՐ ՈՒ ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԼՈՌՈՒ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍԵՐ ՈՒ ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԼՈՌՈՒ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2014-09-30T17:13:28+00:00 30/09/2014|Լրահոս|

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական միջոցառումը Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում է եղել: ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Ա. Գերյանը և գիտաշխատող Ա.Մարուքյանը 8-րդ դասարանի աշակերտներին ներկայացրել են մարզի պատմամշակութային ժառանգությունը, պատմական ակնարկ կատարել «Առաջին համաշխարհային պատերազմը և հայերը» թեմայով: Բաց դասի ժամանակ ցուցադրվել է Լոռու հուշարձանները պատկերող լուսանկարների վահանակը, ծավալվել է հետաքրքրական հարց ու պատասխան աշակերտների հետ:

Առաջին համաշխարհային պատերազմի մասին և այդ տարիներին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության թեմաներով բաց դասեր են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական, Մարտունու թիվ 2, Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար: Պատմական անդրադարձ է կատարվել Առաջին համաշխարհային պատերազմի դրդապատճառներին, գերտերությունների շահագրգռվածությանը, Օսմանյան Թուրքիայի մասնակցությանն ու Հայոց ցեղասպանությանը: Բաց դասերն ուղեկցվել են աշակերտների հետաքրքրական հարցադրումներով:

Բերդ քաղաքի «Տավուշի պատմության և կենցաղի թանգարանում», Բերդի արհեստագործական ուսումնարանում և Բերդի պետական քոլեջում էլ կազմակերպվել է շրջիկ ցուցահանդես` «Հայաստանի պատմական հուշարձանները» թեմայով: Ցուցահանդեսում ներկայացվել է 25 լուսանկար:

Նոյեմբերյանի ավագ և Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցներում ՊՄՊ մարզային ծառայությունը կազմակեպել է «Հայաստանի միջնադարյան հուշարձանները» էլեկտրոնային /վիրտուալ/ ցուցահանդեսի դիտում: Թեմայի շրջանակում զեկուցումովներով հանդես են եկել ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալներ Պ.Աբովյանը և Լ. Սահակյանը: