ԴԱՄԲԱՐԱՆ

ԴԱՄԲԱՐԱՆ

2014-12-01T15:23:20+00:00 December 1st, 2014|Հուշարձաններ|

ԴԱՄԲԱՐԱՆ
Արարատի մարզ
գ. Արգավանդ
պետ. ցուցիչ՝ 3.18.1

 

Արգավանդ գյուղում պահպանվել է ՀՀ տարածքում հաշվառված մահմեդական հուշարձաններից մեկը՝ XV դ. կառուցված, թուրքմեն ամիրա Փիր Հուսեյնի հոր՝ Ամիր Սաադի դամբարանը:
Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և մահմեդական ճարտարապետական տարրերի սինթեզ է: Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից: Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թ. Փիր Հուսեյն ամիրայի հրամանով՝ մեծագույն և վեհագույն ազնվությամբ, որպես արքաների և թագավորների նեցուկ, խեղճերի և թշվառների ապավեն:
Հուշարձանը 2001 թ. նորոգվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության ջանքերով:

Հիմնական գրականություն

Փափազյան Հ., Օտար տիրապետությունը Արարատյան երկրում, Երևան, 1960:

Арутюнян А., Историко-архитектурные памятники столицы и пригородной зоны, Е., 2012.