ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ

ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ

2018-03-29T16:00:43+00:00 December 4th, 2014|Վայոց Ձոր|

«Ինչ է, որտեղ է, ում իրավասության ներքո է». Վայոց ձորում` Եղեգնաձորի Երիտասարդական կենտրոնում անցկացվեց է մարզի պատմությանն ու մշակույթին` պատմամշակութային հուշարձաններին, ճարտարապետությանն ու աշխարհագրությանը վերաբերվող ինտելեկտուալ մրցույթը: Հարցերի մեծ մասն առնչվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքին և Վայոց ձորի մարզին:
Մրցույթն անցկացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ: Մրցել են հուշարձանների պահպանության բնագավառի աշխատակիցներն ու Վայոց Ձորի դպրոցների տնօրենները: Խաղն ավարտվել է ոչ ոքի, բոլոր մասնակիցները ստացել են պատվոգրեր և նվերներ:
ժյուրիի նախագահը` Վայոց ձորի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանն ամփոփելով արդյունքները, կարևորել է նման միջոցառումների անցկացումը: Նա առաջարկել է, որպեսզի հուշարձանների հանրահռչակման ուղղված նախաձեռնություններն ավելի հաճախ անցկացվեն` ընդգրկելով մարզի բոլոր դպրոցները: