ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

2014-12-29T14:01:59+00:00 29/12/2014|Լրահոս|

Անցնող տարվա հետ մեզանից յուրաքանչյուրն ամփոփում է կատարած աշխատանքը, հանրագումարի բերում ձեռքբերումները, նախանշում վաղվա անելիքները: Հատկապես մեր` մշակութային ժառանգության պահպանության ոլորտում այդ անելիքները շատ են: Ոլորտի պատասխանատուներս ու պահապաններս /մեզանից յուրաքանչյուրը մշակույթի պահապան է/ գիտակցում ենք մեր ուսերին դրված պատասխանատվությունը և պատվով կատարում վստահված աշխատանքը: Տարածված կարծիք է, որ ժամանակն ավելի բարեհոգ է գտնվել մեր մշակույթի հանդեպ, քան հաճախ մենք ինքներս: Թող գալիք տարին կրկնապատկի ու բազմապատկի ազգային արժեքների պահպանության հանդեպ մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն և գիտակցումը:
Հարգելի գործընկերներ, հայրենակիցներ, ՊՈԱԿ-ի կայքէջի հավատարիմ այցելուներ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը սրտանց շնորհավորում է գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ 2015 թ. նորանոր ձեռքբերումների տարի լինի:

Վլ. Պողոսյան
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն,
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամ