ՎԼ. ՊՈՂՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

ՎԼ. ՊՈՂՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

2015-01-19T16:37:18+00:00 19/01/2015|Լրահոս|

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` 16.01.2015 թ. N 12 հրամանով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 17-ին` ՀՀ պաշտպանության նախարարությունում:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շնորհավորում են Վլ. Պողոսյանին` մաղթելով հաջողություն և նորանոր ձեռքբերումներ աշխատանքային գործունեության ընթացքում: Նրանց բարեմաղթանքներին միացել են նաև Վլ. Պողոսյանի արցախյան ազատամարտի ընկերները. Արկադի Կարապետյանը /1990-1992 թթ. Արցախի ազատագրական բանակի հրամանատար/, ՀՀ զինկոմի տեղակալ, գնդապետ Սուրեն Գալստյանը, ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի վարիչ, ֆիզ-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը, Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանի դասախոս, դոցենտ Վլադիմիր Դավթյանը, «Մատաղիս» ջոկատի հրամանատար, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոս գնդապետ Ալեքսանդր Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Լազյանը, «Զեփյուռ» բնապահպանական հ/կ փոխնախագահ Արամ Մայիլյանը և այլք: