ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում , փետրվարի 7-ին, ժամը 11-ին «Զվարթնոց » պատմամշակութային արգելոց-թանգարանի` հուշարձանի տարածքում տեղի կունենա ՀՀ Զինված ուժերի ձմեռային զորակոչի զինծառայողների /Արմավիրի մարզի N զորմաս/ երդման արարողությունը:

Նմանօրինակ միջոցառում պատմական հուշարձանի տարածքում առաջին անգամ է իրականացվում: Նպատակն է ամրապնդել բանակ-մշակույթ կապը, խթանել ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հանրահռչակել պատմամշակութային հուշարձանները, պահպանել ու փոխանցել սերունդներին: Նորակոչիկներին կներկայացվի «Զվարթնոց » տաճարի պատմությունը, կասմունքի Ջիվան Սարգսյանը:

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում, արդեն 3-րդ տարին է բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում հանրապետության մարզերում: