«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՊԱՏԻՆ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՌԴ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԵՄ ՔԱՂ. ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՊԱՏԻՆ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՌԴ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԵՄ ՔԱՂ. ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` հանցագործությամբ պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչության Աբովյանի բաժին:

ՌԴ քաղաքացի Մաքիսմ Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակություն /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ հանդիսացող «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Նիկիտենկոյի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովի կողմից 24.09.2014 թ. կազմված ակտով պատճառված վնասի չափը կազմել է 839.390 ՀՀ դրամ, ինչը հիմնավորվել է նաև նախաքննական մարմնի կողմից նշանակված դատամշակութաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության համապատասխան եզրակացությամբ, քր. գործով ձեռք բերված այլ ապացույցներով: Նախաքննական մարմնի կողմից, քր. գործով ՊՈԱԿ-ը ճանաչվել է որպես տուժող:

ՊՈԱԿ-ի և «Մ.Լամբարյան» ՍՊ ընկերության միջև կնքված աշխատանքների կատարման թիվ 1 պայմանագրի համաձայն, հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել է դեպքին հաջորդող օրերին /սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը/: ՊՈԱԿ-ը իր միջոցների հաշվին 839. 390 ՀՀ դրամ է վճարել նշված ընկերությանը: