ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2018-03-29T15:57:43+00:00 20/02/2015|Կոտայք, Լրահոս|

Փետրվարի 20-ին մաքրվել են Կոտայքի մարզի Քանաքեռավան և Մրգաշեն համայնքների Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների / պետ.ցուցիչ 6.46.1 և 6.64.4/ տարածքները: Հուշարձանների մաքրման աշխատանքներին մասնակցել են Քանաքեռի թիվ N զորամասի զինծառայողները, Երևանի թիվ 78 հիմնական, Քանաքեռավանի և Մրգաշենի միջնակարգ դպրոցների աշակերտները:

Աշխատանքների կազմակերպմանն ակտիվորեն մասնակցել են նաև համայնքապետեր Ջ. Քամալյանը և Ա. Արամյանը՝ տրամադրելով գործիքներ և աղբատար մեքենա: Միջոցառմանը մասնակցել են Կոտայքի ՊՄՊ ծառայության աշխատակիցները` ծառայության պետ Կ. Հակոբյանի գլխավորությամբ:

Բարձր գնահատելով համագործակցությունը` բանակ-կրթություն-մշակույթ համաձայնագրի շրջանակում, վերջինս կարևորել է մշակութային ժառանգության պահպանումը, հանրահռչակումը, երիտասարդների շրջանում ռազամահայրենասիրական ոգու բարձրացումն ու այսօրինակ միջոցառումների հաճախակի անցկացումը: