«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի կողմից մշակված «Հայ միջնադարյան ճարտարապետություն» խորագիրը կրող գիտակրթական ծրագիրը ս/թ մարտի 25 –ին իր շարունակական հանգրվանը գտավ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում: Սլայդ շոուի ցուցադրությամբ կրթօջախի սաներին ներկայացվեցին պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Սլայդում տեղ գտած առավել հայտնի մշակութային հուշարձանների` մասնավորապես Զվարթնոց տաճարի, Էջմիածնի Մայր տաճարի, Խոր Վիրապի, Հառիճավանքի, Օձունի, Հաղպատավանքի, Գեղարդի, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Երևանի Սբ. Աստվածածին եկեղեցիների մասին բովանդակալից տեղեկույթ տրվեց: Միջոցառումն ընթացավ երեխաների ինտերակտիվ մասնակցությամբ, հայկական հուշարձանների վերաբերյալ նրանց տեղեկացվածությանը ծանոթանալու նպատակով անցկացված հարց ու պատասխանի միջոցով:
Ծրագրին աջակցեցին նաև ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժինը, Երևանի ՊՄՊ մարզային ծառայությունը: