ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ԴԱՍ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ԴԱՍ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-10T15:35:10+00:00 10/04/2015|Լրահոս|

Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ և Մեղրի քաղաքի թիվ 1 դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ բաց դաս է անցկացվել Հայոց ցեղասպանության զոհ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության գործիչ, գրող Փարամազի /Մաթևոս Սարգսյան/ հուշարձանի տարածքում:

Աշակերտները համառոտ ներկայացրել են ցեղասպանության պատմությունը, իսկ Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ն. Հայրապետյանը` Փարամազի կյանքն ու գործունեությունը:

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Փարամազը 1905-1906թթ. ղեկավարել է հայ-թաթարական ընդհարումներին մասնակցող հնչակյան խմբերը Երևանում, էջմիածնում, Ղարաբաղում ու Զանգեզուրում։ Միաժամանակ թաթարական գյուղերում քարոզչական աշխատանքներ է կատարել՝ ցարական կառավարության սադրանքներին զոհ չգնալու և եղբայրաբար ապրելու ուղղությամբ։ 1915թ. հունիսի 15-ին Փարամազը քսան հերոսներից առա

ջինն էր, որին կախան են բարձրաձրել: Ցավալի է, բայց հնչակ գործիչները մատնության զոհ էին դարձել ու մատնողը հայ էր, որը իբրեւ Եգիպտոսի մասնաճյուղի պատվիրակ, մասնակցել էր ՍԴՀԿ Քեոստենճեի (Կոստանցա) 6-րդ ժողովին եւ կուսակիցների ցուցակներն ու ժողովի որոշումները թուրք հյուպատոսի միջոցով փոխանցել Պոլսի ոստիկանապետին: Փարամազի մեղքերից հիմնականը համարվում էր երիտթուրք կուսակցության պարագլուխների` Թալեաթի, Էնվերի, Ջեմալի ահաբեկչությունը կազմակերպելը:

Այս տարի լրանում է Փարամազին` Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացնելու 100-րդ տարելիցը: