ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ Մ. ՆԻԿԻՏԵՆԿՈՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ Մ. ՆԻԿԻՏԵՆԿՈՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

2015-04-16T16:05:52+00:00 16/04/2015|Լրահոս|

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /Եղվարդի նստավայրում/, այսօր հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839. 390 ՀՀ դրամ:

Մ. Նիկիտենկոն, 2014 թ. սեպտեմբերի 26-ին, նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակության /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ հուշարձանի` «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Վանդալի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից:

Քր. գործով տուժող կողմ էր ճանաչվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Դեպքին հաջորդող օրերին ՊՈԱԿ-ի միջոցներով հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել էր:

Միաժամանակ հանցագործությամբ պատճառված վնասը` 839. 390 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջով ՊՈԱԿ-ը հայցադիմում էր ներկայացրել դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է: