ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2018-03-29T15:58:07+00:00 18/04/2015|Լոռի, Լրահոս|

«Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում, պարբերաբար սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվում հանրապետության մարզերի հուշարձանների տարածքներում:

Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, վաղ առավոտից “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների և ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողներն ու հանրակրթական դպրոցների աշակերտները ձեռնամուխ են եղել հուշարձանների և դրանց հարակից տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին:

Լոռու մարզում 63 զինվորների և 290 դպրոցականների ջանքերով մաքրվել է 20 հուշարձան. Վանաձորի` Երկրորդ աշխարհամարտում զոհվածների և Քիմ. գործարանի այգում գտնվող Հայրենական պատերազմում զոհված քիմիագործների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու դրանց հարող տարածքները: Մեծ հայրենականի հիշատակը հավերժացնող հուշարձաններ կան նաև Բազում, Գուգարք, Լուսաղբյուր, Գոգարան, Լեռնանցք, Սարահարթ, և այլ համայնքներում, որտեղ եւս այսoր ևս մաքրման աշխատանքներ են իրականացվել: Լեռնանցքում մաքրվել է նաև արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքը: