ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

2015-04-21T16:50:38+00:00 21/04/2015|Լրահոս|

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի, Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համատեղ նախաձեռնությամբ, բուհում անցկացվել է «Մշակութային եղեռն» խորագիրը կրող միջոցառում:

Ներկայացվել է բանաստեղծ Վազգեն Ասատրյանի (Ուշի), «100-ամյա ճիչ» ժողովածուն, այնուհետև ցուցադրվել է Արևմտյան Հայաստանի հուշարձանները ներկայացնող տեսանյութ, իսկ Երևանի № 99 դպրոցի երգչախումբը հանդես է եկել ցեղասպանությանը նվիրված կատարումներով:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև «Վանդալիզմ» ֆիլմը, որին ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր և օպերատոր Աշոտ Մովսեսյանը, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը: Ցուցադրմանը հաջորդել է ֆիլմի շուրջ ակտիվ քննարկում: Հեղինակները պատասխանել են մասնակիցների հարցերին: