ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-29T10:13:34+00:00 27/04/2015|Լրահոս|

«Բանակ, Կրթություն, մշակույթ» համագործակցության շրջանակներում, Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության, ՀՀ ՊՆ ավիացիոն զորամասի /Արզնիի/, նույն համայնքի միջնակարգ դպրոցի մասնակցությամբ, Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի /պետ. ցուցիչ 6.16.11.1/ տարածքում տեղի է ունեցել «Հիշողություն և պահանջատիրություն» խորագրով, անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն: Միջոցառումը, որին մասնակցել է ամբողջ դպրոցը և ավիացիայի 24 կուրսանտ, սկսվել է դպրոցի բակում: Խորհրդանշական ժամին՝ 19-15 րոպին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայ, ասորի, հույն նահատակների հիշատակը և աղոթել միասին: Ապա մասնակիցները դպրոցի բակից ջահերով շարժվել են դեպի Ս. Մարիամ-Աստվածածին եկեղեցի /պետ. ցուցիչ` 6.16.11/, ծաղիկներ խոնարհել եկեղեցու արևելյան հատվածում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ: