ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ՝ ԳԱՌՆԻՈՒՄ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ՝ ԳԱՌՆԻՈՒՄ

2015-05-07T15:53:19+00:00 06/05/2015|Լրահոս|

«Գառնի» արգելոց թանգարանի տարածքում անցկացվել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված բաց դաս: Գրական ցերեկույթին մասնակցել են Գառնիի թիվ 2 դպրոցի բարձր դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում անդրադարձել են Հայրենական Մեծ պատերազմին` հայերի հերոսական մասնակցությանը, Թամանյան հայկական դիվիզիայի մարտական անցյալից մինչև հաղթական քոչարին, որով մեր դիվիզիան Ռայխստագի մատույցներում նշել է Բեռլինի գրավումը:

Մեծ հայրենականի հաղթանակի 70 ամյակին նվիրված բաց դասի ավարտին աշակերտները դիմել են պատերազմի ընթացքին վերաբերող հարցերով: Բաց դասն անցկացրել և դպրոցականների հարցերին պատասխանել է կրթօջախի ուսուցչուհին: