ՀԱՂԹԱՆԱԿԻ 70 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՂԹԱՆԱԿԻ 70 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-05-11T13:36:01+00:00 08/05/2015|Լրահոս|

Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայությունը Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտների հետ անցկացրել է բաց դաս՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին: Միջոցառման ընթացքում պատմական իրադարձությունները հիշելուց բացի ոգեկոչել են պատերազմի մասնակից մարտունեցիներին, հիշել նրանց սխրանքը և այդ հերոսների օրինակով հայրենասիրության կոչ արել:

Միջոցառման ավարտին Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Արևշատյանն ու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրենն անդրադարձել են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանի պահպանությանն ու սանիտարական մաքրմանը, քննարկել հետագա անելիքները: