«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՐԺԵՔՆԵՐԸ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ՈՒՄ

«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԱՐԺԵՔՆԵՐԸ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ՈՒՄ

2015-05-19T17:38:53+00:00 18/05/2015|Լրահոս|

«Թանգարանային գիշեր» ծրագրի և Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի մարզի «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Մեր մշակույթի կորուսյալ արժեքները» միջոցառումը: Արգելոց-թանգարանում էին հավաքվել Եղեգնաձորի, Գլաձորի, Վերնաշենի դպրոցների աշակերտները, ուսուցիչները, Եղեգնաձորի պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները, Վերնաշենի համայնքապետարանի աշխատակիցները:

Խոսվել է Նախիջևանի հուշարձանների, նաև Շարուր գավառի մշակութային գանձերի ու դրանց ճակատագրի մասին: Տեղեկույթը ներկայացվել է շարժանկարների ցուցադրությամբ ու հայկական միջնադարյան երաժշտության ուղեկցությամբ: Հնչել են Ջուղային նվիրված բանաստեղծություններ, կատարումներով հանդես է եկել «Հովեր» պարային համույթը: