ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2015-05-21T19:46:49+00:00 20/05/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող Մենուա Գևորգյանը բաց դաս է անցկացրել Վեդի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար: «Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները Հայսատնում» թեմայով բաց դասն անցկացվել է Վեդի քաղաքի Մշակույթի տան Կոնֆերանս դահլիճում, որտեղ ներկա են եղել նաև ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները: Բացման խոսքով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը: Սլայդ-շոուի միջոցով ցուցադրվել են Մեծ հայրենականին նվիրված հուշարձանների լուսանկարներ: Միջոցառման ավարտին ծառայության պետ Ռ. Կարապետյանը երեխաներին հորդորել է ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր պատմաշակութային ժառանգության նկատմամբ:

«Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները Հայասատնում» թեմայով բաց դաս է անցկացվել նաև Արմավիրի մարզի Նորապատ համայնքի թիվ 7 դպրոցում: Ավարտին Մ. Գևորգյանին հարցեր են ուղղել դպրոցի մանկավարժները՝ լրացնելով Մեծ հայրենականի հուշարձանների մասին իրենց գիտելիքներով: