ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2015-05-25T11:49:55+00:00 May 21st, 2015|Լրահոս|

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքում, « Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում երեկ կայացել է «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան» հուշ-ցերեկույթ: Վաղարշապատի թիվ 8 հանրակրթական դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտներին, ովքեր հաճախ են մասնակցում «Զվարթնոցում» անցկացվող միջոցառումներին, ներկայացվել է Հայրենական մեծ պատերազմի մասին ծավալուն զեկուցում: Արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը խոսել է Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի դերի մասին, անդրադարձել` հայորդիների անցած հերոսական ուղուն: Պատմական ակնարկին զուհագեռ ներկայացվել են պատերազմի սկիզբը, ընթացքը և ավարտը ազդարարող լուսանկարներ: Լ. Հարությունյանը մեծարանքի խոսքեր է հղել պատերազմի դաժան բովով անցած զինվորներին, ընթերցել նրանց նվիրված իր բանաստեղծությունը, կարևորել` ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու անհրաժեշտությունը:

Իրենց գիտելինքներով կիսվել են նաև դպրոցականները: Նրանք նաև ռազմահայրենասիրական բնույթի երգեր են կատարել ու հանդես եկել պարային կատարումներով: