ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

2015-07-05T13:06:56+00:00 03/07/2015|Լրահոս|

Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի առկա ուսուցման պատմության բաժնի բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողներն ուսումնական պրակտիկայի շրջանակում ս.թ. հուլիսի 3-ին եղան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Գործակցության հուշագիր ՊՈԱԿ-ի և ՀՊՄՀ միջև կնքվել է անցած տարի:

Ողջունելով երիտասարդ գործընկերներին, ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը կարևորեց աշխատանքին նվիրվածությունը, բուհական գիտելիքներին զուգահեռ պրակտիկայում դրանց կիրառումը: Ներկայացնելով ծառայության գործառույթներն ու իրավասությունները, նշեց, որ ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվում է օտարման ոչ ենթակա շուրջ 19. 000 հուշարձանների պահպանություն, ուսումնասիրում և հանրահռչակում: Պողոսյանի խոսքով, ՊՈԱԿ-ն ունի մշակութային ժառանգության հարուստ ֆոնդ, որտեղ պահվում է ընդհանուր առմամբ շուրջ 304. 000 թանգարանային առարկա: Խոսելով ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցների ու արգելոց-թանգարանների մասին, նա առանձնացրեց «Գառնի » և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն իրենց գիտակրթական ծրագրերով: Նշվեց, որ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցության արդյունքում արդեն 3-րդ տարին է պեղումներ են իրականացվում «Մեծամոր» հնավայրի տարածքում:

Սեպտեմբերին կնշվեն Մեծամորի տարածքում պեղումներ իրականացնելու 50 և թանգարանի հիմնադրման 45 ամյակները, նաև` միջազգային գիտաժողով կանցկացվի: Վլ. Պողոսյանն ուսանողներին հրավիրեց մասնակցելու վերոնշյալ միջոցառումներին: Անդրադարձ եղավ նաև արտասահմանյան տարբեր երկրների գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը, ՊՈԱԿ-ի կողմից հրատակարությունների տպագրությանը:

Մանկավարժական համալսարանի ուսանողները ծանոթացան ՊՈԱԿ-ի հնագիտական, ազգագրական, փաստավավերագրական /սևանկարների, լուսանկարների, անձնական` Թորամանյանի և այլ հեղինակավոր ճարտարապետների/ ֆոնդերին: Հնագիտական ֆոնդում ներկայացվեցին վաղ երկաթի և ուշ բրոնզե դարի ժամանակաշրջանի պեղված իրեր ու առարկաներ: