ՊՈԱԿ-Ն ԱՎԱՐՏԵՑ 2015 Թ-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

ՊՈԱԿ-Ն ԱՎԱՐՏԵՑ 2015 Թ-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

2015-07-16T14:31:11+00:00 10/07/2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված ութ անդամից կազմված հանձնաժողովը, որը նախագահում էր տնօրենի`մասնաճյուղերում գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը, հունիսի 10-ին ամփոփել ու ավարտել է ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոցների և արգելոց թանգարանների և վեց բաժինների առաջին կիսամյակի աշխատանքը: Նախորդ օրը ՊՈԱԿ-ում լսել են նաև հինգ մարզային ծառայության, նույնքան արգելոցի և արգելոց-թանգարանի վեց ամիսների հաշվետվությունը: Զեկուցողները նշել են, որ կատարվել են ՊՈԱԿ-ի 2015 թվականի աշխատանքային պլանով նախատեսված առաջին կիսամյակի միջոցառումները, անդրադարձել՝ առկա խնդիրներին:

Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետն անդրադարձել է մի խնդրի, որն առկա է գրեթե բոլոր մարզերում՝ պահպանական գոտիների բացակայությանը, ինչն էլ հաճախ ոչ միայն իրավախատումների պատճառ է դառնում, այլև խնդիրներ ստեղծում՝ դրանք արձանագրելու և շտկելու գործում: Իրավախախտման և չհամաձայնեցված այլ բնույթի 11 դեպք է արձանագրվել Կոտայքի մարզում:

Գեղարքունիքի մարզում էլ մեկ հուշարձան վերականգնվել է, բարեկարգվել ու մաքրվել է 30 հուշարձանի տարածք: Արարատի մարզում պեղումներ, վերականգնման, նորոգման, ամրակայման աշխատանքներ են կատարվել: ՊՄՊ Երևանի մարզային ծառայությունն արձանագրել է «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի» հետ անճշտության 17 դեպք:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մասնաճյուղի վարիչը խոսել է արգելոցի տարածքում գտնվող խիստ վտանգված երկու հուշարձանի՝ բաղնիքի շենքի և եկեղեցու մասին: «Գոշավանք» պատմաճարտարապետական թանգարանի շենք կառուցելու համար ՊՈԱԿ-ը գնել է շուրջ 220 ք/մ հողատարածք, որի համար պատվիրվել է նախագծա-նախահաշվային փաստաթուղթ: 3560 թանգարանային նմուշ ունեցող «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանը շենքային պայամանների լուրջ խնդիր ունի: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համար էլ առաջին կիսամյակն աչքի է ընկել այցելությունների աճով: Անցած վեց ամիսները բազմաբնույթ միջոցառումներով աչքի են ընկել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որը պատրաստվում է նշել Մեծամորի պեղումների 50 և արգելոց-թանգարանի հիմնադրման 45 ամյակները: