Բեյրութի Համազգայինի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահում օրերս բացվել է արվեստագետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ “Զորաց քարեր բնակատեղի” պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի` աշխատանքների ցուցահանդեսը: Արվեստագետը յուրօրինակ մտածողությամբ ու ձեռագրով ներկայացրել է Զորաց քարերի մ.թ.ա. 3-1 հազարամյակների մշակույթն արտացոլող 23 աշխատանք:
Բնութագրելով արվեստագետին նրա ընկերները շեշտել են նկարչի մարդկային բարձր արժեքները, ինքնատիպ խառնվածքը:
Հարուստ կենսագրություն ունեցող Աշոտ Ավագյանը կամ ինչպես նրան շատերն են կոչում մտերմաբար «Զորաց քարերի» Աշոտն ամուր կառչած է իր արմատներին և իր ստեղծագործություններում էլ դա ցայտուն կերպով արտահայտվում է: Արցախյան ազատամարտի մասնակից արվեստագետի աշխատանքներում հոգու պոռթկումն է, կռիվը իր եսի հետ, պայքարը` անարդարության դեմ ցանկացած հարցում: